Արտագաղթ չկա՞. իսկ ինչո՞ւ աշակերտ էլ չկա...
Հազիվ մի ամիս անցած լինի միգրացիոն քաղաքականության շուրջ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունից, որտեղ նա շանթ ու որոտ տեղաց բոլոր նրանց գլխին, ովքեր մեր թշնամու ջրաղացին ջուր լցնելով եւ «արտագաղթի մասին որեւէ ցուցանիշ թմբկահարելուց առաջ չփորձեցին օբյեկտիվ լինել` հանրությանն առավել համակողմանի պատկեր ներկայացնելով»: Իսկ «օբյեկտիվ պատկերը», ըստ Սերժ Սարգսյանի, այն է, որ 2006-ից այս կողմ արտագաղթած մարդկանց թիվը կազմել է «23-29 հազար»:
Մի կողմ թողնելով նախագահի «թվաբանական նախասիրություններն ու տարօրինակ առաձգականության հանդեպ ունեցած սերը», հիշենք, որ նույն խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր, թե շատ շուտով միգրացիոն քաղաքականության հետ կապված հստակ միջոցառումների ցանկ կներկայացվի, կանցկացվեն նաեւ քննարկումներ` «թեմայի շուրջ անհարկի շահարկումները բացառելու համար»:
Մի կողմից, իհարկե, լավ է, որ վարչապետի խոստացած «առաջիկա»-ն դեռ վրա չի հասել, եւ «մեր ականջներն էլ առժամանակ հանգստանում են գոնե այս թեմայի շուրջ»: Մյուս կողմից էլ, մանավանդ եթե նորություն կա, այն էլ` կառավարության պաշտոնական կայք-էջում հրապարակված, ի՞նչ վատ կլիներ, եթե դրան վարչապետն անձամբ անդրադառնար: Ի դեպ, չէր խանգարի նաեւ նախագահի անդրադարձը: Գուցե այդ ժամանակ էլ պարզվեր, թե «ո՞ւր են անհետացել» ՀՀ Սյունիքի մարզի Դիցմայր գյուղի բնակիչները, որ 2010-2011թթ. ուսումնական տարում գյուղի հիմնական դպրոցում ընդամենը 3 աշակերտով 0.75 դասարան է կոմպլեկտավորվել, իսկ այս ուսումնական տարում` ոչ մեկը:
Ինչո՞ւ. որովհետեւ աշակերտներից մեկն ավարտում է դպրոցը, մյուս երկուսն էլ, որ ոտքով 3.5 կմ ճանապարհ էին կտրում ու այստեղ գալիս դեռ անցած տարում Դիցմայրի օրին գտնվող Սզնակ գյուղից ու Սյունիքից, այսուհետ Աստված գիտի` ինչ կանեն, քանի որ այսօր տեղի ունենալիք կառավարության նիստում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկելու է լուծարել դպրոցը: Հիմնավորումն այն է, որ Դիցմայրում ոչ միայն դպրոցական, այլեւ` ուշադրություն, նախադպրոցական տարիքի երեխաներ չկան, իսկ ԿԳ նախարարի «ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջիկա տարիներին եւս երեխաների թվային աճի միտում չի նկատվի»:
Լինի էլ` մեկ է, դպրոցը չի գործի, քանի որ գյուղի բարձրագույն մանկավարժական կրթությամբ միակ մասնագետը դպրոցի տնօրենն է, շենքն էլ այն աստիճան վթարային է, որ «ենթակա չէ անգամ հիմնանորոգման»:
Թե ինչ անուն կարելի է տալ այս խայտառակությանը, ես չգիտեմ: Հենց այդ պատճառով էլ պնդում ենք, որ երկու Սարգսյաններն իրենք որակեն իրավիճակը: Կարելի է ասպարեզ բերել նաեւ սփյուռքի նախարարուհուն. թող բացատրի, թե «արի տուն» իր կանչն ինչո՞ւ չի արձագանքում կոնկրետ սյունեցիների սրտերում...

Կարծիքներ