«Երկիրը» հաղթեց
Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եւ «Երկիր» օրաթերթի վերաքննիչ բողոքները եւ օրինական ուժի մեջ թողել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Արզաքանցյանի հայցը բավարարել էր մասնակի՝ «Երկիր» օրաթերթին պարտավորեցնելով պատգամավորին վճարել 280 հազար դրամ, որից 200 հազարը՝ «լակոտ» արտահայտության համար, իսկ 80 հազարը՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Տիգրան Արզաքանցյանը վերաքննիչ բողոքով պահանջում էր ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ «Երկիր» օրաթերթից բռնագանձել 3 միլիոն դրամ` որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, եւս 500 հազար դրամ փաստաբանական ծախսերի համար: Փաստորեն, Արզաքանցյանը ստիպված կլինի բավարարվել միայն 280 հազար դրամով:

Կարծիքներ