Պուտինը գալիս է Հայաստա՞ն

Պուտինը գալիս է Հայաստա՞ն
Հայաստանի միջազգային երիտասարդական կենտրոնի  տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, պարզվում է՝ բացի մեդիամագնատ լինելուց, նաեւ տարբեր միջոցառումների կազմակերպիչ է: Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում Հայաստանի մի քանի քաղաքներում կազմակերպելու է ռուսական գրքի փառատոն: Մոտ 10 օր է տեւելու փառատոնը, եւ Երեւանում հիմնվելու է «Ռուսական գրքի» տուն-գրադարան: Չի բացառվում, որ տուն-գրադարանի բացմանը մասնակցի նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, որին հայ երիտասարդները համառորեն Հայաստան են հրավիրում:



Բնականաբար, նրա հետ կայցելեն նաեւ այլ պաշտոնատար անձինք: Հիշեցնենք, որ ոչ հայտնի Անդրանիկ Նիկողոսյանը վերջին օրերին դարձել է մամուլի թոփ թեման. նա հայտարարել է, որ շուտով 12 լրատվամիջոցի սեփականատեր կամ բաժնետեր է դառնալու, եւ դրանք ձեռնամուխ են լինելու Սերժ Սարգսյանի քարոզչությանը: Դրանցից երկուսն ամսագրեր են լինելու:



Մեկը՝ հավանաբար «Դե ֆակտո» ամսագիրը, որի առքուվաճառքի պայմանագիրը մոտ օրերս կնքվելու է ամսագրի սեփականատեր Մենուա Հարությունյանի եւ Նիկողոսյանի միջեւ: