Վերադարձրել են Ստրոս-Կանի անձնագիրը

Վերադարձրել են Ստրոս-Կանի անձնագիրը
Նյու Յորքի ոստիկանությունը ետ է վերադարձրել ԱՄՀ նախկին գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանի անձնագիրը։ Այժմ նա կարող է ցանկացած պահի լքել ԱՄՆ-ի տարածքը։ Ստրոս-Կանին իր անձնագիրը պետք է վերադարձվեր դեռ երեքշաբթի օրը, սակայն երկրաշարժը խանգարել էր դրան։ Դոմինիկ Ստրոս-Կանը հայտարարել է, որ չի կարողանում համբերել, թե երբ է վերադառնալու Ֆրանսիա, սակայն մինչ այդ «մի քանի բան պետք է անի»։ ԱՄՆ նախկին ղեկավարը ցանկանում է այցելել Վաշինգտոնում գտնվող Հիմնադրամի գրասենյակ։ Այցը մասնավոր բնույթ է կրելու եւ չի լուսաբանվելու։



Հիշեցնենք, որ Դոմինիկ Ստրոս-Կանը հրաժարական էր տվել ԱՄՆ գործադիր տնօրենի պաշտոնից իր անվան հետ կապված դատական գործի պատճառով, երբ Sofitel հյուրանոցի սպասուհին նրան մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ։ Սակայն այս երեքշաբթի օրը դատարանը հանել է բոլոր մեղադրանքները նրա վրայից։