Զինվորներին աշխատեցնում են ԼՂՀ օդանավակայանո՞ւմ

Զինվորներին աշխատեցնում են ԼՂՀ օդանավակայանո՞ւմ
Մինչ Պնախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ պետք է բանակում կարգուկանոն հաստատել եւ վերացնել ոչ կանոնադրային հարաբերությունները, բանակում առաջվա պես շարունակում են ծեծել, բռնություն գործադրել ու շահագործել զինծառայողներին: Երեկ մենք տեղեկություն ստացանք Ղարաբաղից, որ Ստեփանակերտին մոտ գտնվող ԼՂ ՊՆ զորամասերի զինվորներին հերթափոխով տանում եւ օրական 10 ժամ աշխատեցնում են ԼՂՀ օդանավակայանում, որտեղ շարունակվում են շինաշխատանքները: