Թեժ գիծը վերածվել է «մարած գծի»

Թեժ գիծը վերածվել է «մարած գծի»
Մի քանի օր է, ինչ առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարները՝ 52 88 72, 54 72 54, 50 11 20, չեն պատասխանում: Չնայած թեժ գծի իմաստն այն է, որ ամեն րոպե հասանելի լինի համաքաղաքացիներին, բայց այն կարելի է այլեւս «մարած գիծ» անվանել, որովհետեւ օրվա որ ժամին զանգահարում ես, ոչ մեկը չի պատասխանում: Ավելին, երբ զանգահարեցինք նախարարություն՝ իմանալու, թե թեժ գծի որ համարն է գործում, առողջապահության նախարարությունից նախ պատասխանեցին, թե տեղյակ չեն, ապա խորհուրդ տվեցին «Սփյուռ-տեղեկատու» զանգել ու այնտեղից ճշտել: