Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` երկխոսությունը կշարունակվի

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` երկխոսությունը կշարունակվի
ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանական կոալիցիայի երկխոսությունը կշարունակվի, քանի որ երկխոսություն վարելու ցանկությունը կողմերի մոտ ձեւավորվել է դեռ երկու տարի առաջ: 



Նա ասել է, որ երկխոսության դադարեցման համար ՀԱԿ-ի օգտագործած պատրվակը շինծու է, քանի որ նրանց առաջադրած պահանջը կապ չունի երկրի քաղաքական կյանքի հետ եւ չի կարող խոչընդոտ լինել երկխոսության շարունակման համար: