Ծանր ընտրություն

Ծանր  ընտրություն
ՀԱԿ-իշխանություն երկխոսության կոալիցիոն պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ երկխոսության հետդարձի կամուրջներն այրված չեն, եւ ՀԱԿ-ի կողմից առկախված երկխոսությունը պետք է շարունակվի։



«Ես ենթադրում եմ, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները պետք է ընտրություն կատարեն` բավականին ծանր ընտրություն, թե ինչպիսին են իրենք տեսնում ՀԱԿ-ը` որպես Հայաստանի քաղաքական խճանկարի ներկայացուցիչ: Իրենք կամ պետք է գտնեն, որ ՀԱԿ-ը դասական կուսակցությունների նման իր պրոբլեմները ներկայացնում է հանրահավաքներում, կամ թերեւս ունի քաղաքակիրթ աշխարհում ընդունված այլ ձեւեր իրենց մտքերն իրենց համախոհներին ներկայացնելու, սակայն այդ ամեն ինչը պահում է կառուցողական, կոնստրուկտիվ հունի մեջ»,- ասել է Գագիկ Մինասյանը:



Մինչդեռ ՀԱԿ ներկայացուցիչները երկխոսության հետագա ընթացքը կապում են Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխման հետ: