ԱՄՆ դեսպանատան «դեմոկրատիան»
«Վիքիլիքսի» հրապարակումներն աշխատաոճի եւ մոտեցումների բազմաթիվ հակասություններ բացահայտեցին ԱՄՆ ադմինիստրացիայում։ Այդ թվում, պարզվում է, ՀՀ¬ում ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը կարող են միանգամայն հակառակ եզրակացություններ հայտնել։ Հենց միայն 2009թ. Երեւանի քաղաքապետարանի ընտրությունների հետ կապված գրագրությունը հաստատում է այս տեսակետը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը գրում է, որ արդար ընտրությունների դեպքում քաղաքապետի թեկնածուներից ընտրվելու ամենամեծ հնարավորությունն ունի Գագիկ Բեգլարյանը. «Անգամ ընդդիմության կողմնակիցներն են պնդում, որ եթե ընտրությունները լինեն արդար, Բեգլարյանը կարող է հաղթել, քանի որ նա, անկասկած, եղած թեկնածուների մեջ լավագույն վարչարարն է» եւ այլն։
Իսկ նույն իրադարձությունների եւ Բեգլարյանի ընտրվելու մասին փոխդեսպան Փենինգթոնն այսպիսի հաղորդում է հղում իր շեֆերին. «...դժվար է հավատալ, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդար է հաղթել եւ ստացել է ձայների 40 տոկոսը...»։
Երկու կարծիք՝ ըստ քաղաքական նպատակահարմարության:

Կարծիքներ