Ես վարչապետի հետ հակասություն չեմ ունեցել
Լոռվա նախկին մարզպետ Արամ Քոչարյանը դեռ չի որոշել, թե որտեղ է աշխատելու: Նոր աշխատանքի հրավեր էլ չի ստացել: Հիշեցնենք, որ Արամ Քոչարյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ ակնհայտ հակասություններ կային, ինչն էլ հանգեցրեց նրա պաշտոնանկությանը: Մի քանի հարց ուղղեցինք նախկին մարզպետին:
- Պարոն Քոչարյան, ինչո՞վ եք զբաղվում հիմա, ի՞նչ եք անում:
- Ես հիմա հանգստանում եմ առայժմ: Սեպտեմբերից նոր կմտածեմ նոր աշխատանքի մասին:
- Արդեն պլաններ ունե՞ք նոր աշխատանքի մասով:
- Չէ, առայժմ անելու բան չունեմ: Հանգիստ, խաղաղ Վանաձորի սանատորիայում բուժումներ եմ ընդունում:
- Առողջական խնդիրնե՞ր ունեք:
- Չէ: Էս տարիները լավ չենք օգտագործել: Ուշացնում ենք, հետո ենք ընկնում առողջության հետեւից:
- Իսկ աշխատանքի հրավեր ստացե՞լ եք որեւէ տեղից:
- Չէ, չեմ գնացել ոչ մի տեղ: Սեպտեմբերից նոր կգնամ տեսնեմ՝ ինչ-որ բան կստացվի՞: Առաջարկություն կլինի՝ կլինի, չի լինի՝ մասնավոր բաներով կզբաղվենք: Տեսնենք, դեռ կոնկրետ բան չեմ որոշել:
- Պարոն Քոչարյան, խոսակցություններ կան, որ ուզում եք հեռանալ Հայաստանից: Ի՞նչն է պատճառը:
- Առայժմ ոչ գնալու, ոչ մնալու կոնկրետ որոշում չեմ կայացրել: Սեպտեմբերից նոր կսկսեմ աշխատանքի հարցերով զբաղվել: Տեսնենք ինչ կստացվի:
- Բայց հավանակա՞ն է, որ գնաք Հայաստանից:
- Դե ո՞վ ա իմանում: Բայց ես հատուկ, ընդգծված մտադրություն չունեմ գնալու: Սեպտեմբերին լրիվ պարզ կլինի: Սեպտեմբերի կեսերին զանգեք՝ կասեմ:
- Խոսում էին, որ Դուք հակասություն ունեիք վարչապետի հետ, դրա համար Ձեզ հեռացրեցին:
- Ո՞վ ա ասում, էդքան տարի աշխատեցինք, ոչ մի հակասության-բան չերեւաց, հիմա հանկարծ վերջին պահի՞ն սկսվեցին տենց խոսակցություններ: Եթե տենց բան լիներ, գոնե մի անգամ լսած կլինեիք:
- Բա վարչապետը եկել էր մարզ, չէիք գնացել դիմավորելու:
- Էհ, այ բալամ... դեպքերից հետո սկսում են լեգենդներ, փողոցային խոսակցություններ հորինել: Էդ խոսակցությունները ենթադրությունների վրա են հիմնված:
- Այսինքն հակասություն չունեի՞ք վարչապետի հետ:
- Խոսակցություններ են, այդպիսի բան չկա:
- Իսկ առաջիկա ընտրություններին կարո՞ղ է առաջադրվեք ՀՀԿ-ի ցուցակով:
- Դեռ չենք քննարկել այդ հարցը, ցուցակների խնդիրը: Դեռ այդպիսի առաջարկ չի եղել: Կառաջարկեն՝ կմտածեմ: Ճիշտն ասած, երբեք չեմ մտածել էդ հարցի մասին: Բայց որ առաջարկ լինի՝ կմտածեմ:

Կարծիքներ