Ֆիդել Կաստրոն մահացե՞լ է

Ֆիդել Կաստրոն մահացե՞լ է
Twitter միկրոբլոգերի համակարգում լուրեր են տարածվել, թե վախճանվել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն։Բացի այդ, համացանցում հայտնվել է նաեւ մահացած Կաստրոյի լուսանկարը։



Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, Կուբայի հեղափոխության առաջնորդի մահվան լուրը դեռեւս չի հերքվել։Այն ուրախություն է առաջացրել Կուբայից փախած, ներկայումս ԱՄՆ-ում բնակվող մարդկանց շրջանում։ Սակայն հարկ ենք համարում նշել, որ նմանատիպ լուրեր ժամանակ առ ժամանակ համացանցում տարածվում են։