Պարզապես ստուգումներ չեն

Պարզապես ստուգումներ չեն
ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հանձնարարականով ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ՀՀ դատական դեպարտամենտում: «ՀՀ «Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում»,-ի պատասխան մեր հարցմանը, երեկ տեղեկացրեց ՊեԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:



Սակայն, մեր տեղեկություններով, այս ստուգումները պարզապես ստուգումներ չեն, այլ պայմանավորված են օրեր առաջ մեր թերթում տպագրված սկանդալային նամակով, որն ուղարկվել է նաեւ գլխավոր դատախազություն ու արդարադատության նախարարություն, եւ որտեղ Դատական դեպարտամենտի ծառայողները ներկայացրել են դեպարտամենտում կատարվող չարաշահումները:



Հիշեցնենք, որ այս նամակը դատախազությունն ուղարկել է ոստիկանության քննչական վարչություն, որտեղ այն ուսումնասիրվում է: