Սարկոզիին անհանգստացնում է Իրանի միջուկային խնդիրը

Սարկոզիին անհանգստացնում է Իրանի միջուկային խնդիրը
 «Իրանի միջուկային խնդիրը հանգամանքների որոշակի զարգացման դեպքում կարող է հանգեցնել այդ երկրի ատոմային օբյեկտներին պաշտպանական հարված հասցնելուն», - երեկ Փարիզում ֆրանսիական դեսպանների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Նիկոլա Սարկոզին, հաղորդում է Ինտերֆաքսը:



«Իրանի հավակնությունները ռազմական եւ միջուկային ոլորտներում ավելի ու ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում: Վտանգավոր է նաեւ բալիստիկ հրթիռների ստեղծումը: Այդ ամենը կարող է բերել իրանական օբյեկտներին ուղղված պաշտպանական հարվածի կազմակերպանը: Դա խոշոր ճգնաժամ առաջ կբերի, ինչը Ֆրանսիան թույլ տալ չի ցանկանում», - ասել է Սարկոզին, չճշտելով, սակայն, թե հատկապես որ երկրները իր կարծիքով պաշտպանական հարված կարող են հասցնել Իրանին:



Սարկոզին նշել է նաեւ, որ կողմ է Թեհրանի հանդեպ կիրառվող սանկցիաների խստացմանը: «Իրանը հրաժարվում է լուրջ բանակցություններ վարել: Իրանը գնում է նոր սադրանքների: Այդ պատճառով միջազգային հասարակայնությունը վճռական պատասխան պետք է նախապատրաստի: Մենք պետք է միասնական ու հաստատակամ լինենք: Ավելի խիստ սանկցիաներ են պահանջվում», - վստահություն է հայտնել Ֆրանսիայի նախագահը: