Քադաֆիի որդին չի հանձնվի

Քադաֆիի որդին չի հանձնվի
Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդին եւ աջ ձեռքը իր նոր աուդիո-ուղերձում խոստացել է շարունակել դիմադրությունը Ազգային անցումային խորհրդին (ԱԱԽ), BBC-ին է հաղորդում: Գնդապետի որդու, կամ նրա ձայնին նմանակողի ուղերձը հեռարձակվել է սիրիական Ալ-Ռայ հեռուստաընկերությամբ:



«Ես ձեզ հետ խոսում եմ Տրիպոլիի արվարձաններից: Դիմադրությունը շարունակվում է, հաղթանակը մոտ է», - ասել է Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին: Նրա խոսքերով` Մուամար Քադաֆին եւ լիբիական մյուս ղեկավարները ողջ-առողջ են: «Հավատացնում ենք ժողովրդին, որ չենք հանձնվելու, - ասվում է ռադիոհաղորդագրությունում, - Աստծո կամոք շուտով կողջունենք ձեզ Տրիպոլիի Կանաչ հրապարակում»:



Ներկայումս Քադաֆիի կողմնակիցները մի քանի անկլավ են պահում, ներառյալ գահընկեց դիկտատորի հայրենի Սիրտ քաղաքը: Ընդդիմությունը Սիրտին մոտենում է երեք կողմից: Քադաֆիստներին վերջնագիր է ներկայացված` հանձնվել մինչեւ շաբաթ օրը:



Իր ուղերձում Սեյֆ ալ-Իսլամը ընդդիմադիրներին խորհուրդ է տվել գրոհ չձեռնարկել. քաղաքը պատրաստ են պաշտպանել Քադաֆիի մոտ 20.000 կողմնակիցներ: Մուամար Քադաֆիի գտնվելու վայրը դեռեւս անհայտ է: