Մահմեդականների միավորման կո՞չ

Մահմեդականների միավորման կո՞չ
Իսլամական հեղափոխության առաջնորդ, Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ամբողջ աշխարհի մահմեդականներին նախազգուշացրել է «թշնամիների դավադրությունների» մասին, որոնք ուղղված են իրենց հաջողությունների քայքայմանը: Այաթոլլան մահմեդական երկրների իշխանություններին զգոնության կոչ է արել: «Ամբողջ աշխարհի մահմեդականները պետք է զգոն եւ զգույշ լինեն, որպեսզի թշնամիներին թույլ չտան զրկել իրենց հաղթանակներից»,- Թեհրանի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ նշել է Սեյեդ Ալի Խամենեին:



Նրա խոսքերը կարելի է մեկնաբանել որպես մահմեդականների միավորման կոչ` ընդդեմ Արեւմտյան երկրների, որոնք Իրանում հաճախ որպես թշնամի են ներկայացվում: Այաթոլլան կարծում է, որ ներկայումս մենք աշխարհի կարեւորագույն շրջափուլն ենք ապրում` հաշվի առնելով վերջին ամիսներին մահմեդական երկրներում տեղի ունեցող փոփոխությունները:



«Սա դեռ մեծ ճանապարհի սկիզբն է,  քանի որ դեռ բոլորը հարցերը լուծված չեն»,- նշել է Ալաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին: