Մոկլինեխոյում կապրեն միայն գեյեր եւ լեսբուհիներ

Մոկլինեխոյում կապրեն միայն գեյեր եւ լեսբուհիներ
Իսպանական փոքրիկ Մոկլինեխո քաղաքը կարող է դառնալ աշխարհում առաջին բնակավայրը, որտեղ կապրեն բացառապես սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 2012թ-ին նախատեսված հանրաքվեին 1000-ից ավելի կողմ ձայն հավաքվելու դեպքում Մոկլինեխոյի բոլոր տները վարդագույն կներկվեն:



Նախաձեռնության հեղինակն է ամենամյա միջազգային գեյ-տոնի կազմակերպիչ Խավիեր Չեկան, ում իր աջակցությունն է հայտնել Մոկլինեխոյի քաղաքապետը: Արդեն մի քանի ընկերությունների հետ պայմանագիր է ստորագրվել մոտ 600 նոր տան շինարարության վերաբերյալ: Բացի այդ` քաղաքում նաեւ հատուկ զբոսայգի կկառուցվի, որը պաշտոնապես կհամարվի զուգընկերոջ գտնելու վայր:



Քաղաքապետ Անտոնիո Մունյոսայի կարծիքով` գեյ-քաղաքի ստեղծումը «առաջին հերթին տնտեսական ճգնաժամի եւ շինարարության ոլորտում գործազրկության խնդրի լուծում կդառնա»: «Մեր մարդիկ շատ բարեհամբույր են ու հյուրընկալ, բացի դրանից` ընդամենը 10 կմ ենք լողափից հեռու», - նշել է քաղաքապետը:



Գեյ-քաղաքի մեկ այլ նախագիծ նախատեսվում է իրականացնել մինչեւ 2014թ. կալիֆոռնիական Փալմ-Սփրինգսից ոչ այնքան հեռու գտնվող անապատում: Իսկ Ավստրալիայի իշխանությունները ծրագրում են Մելբուրնում գյուղ հիմնել հատուկ տարեց գեյերի համար: