Լուսնի վրա պիցցերիա կբացվի

Լուսնի վրա պիցցերիա կբացվի
Domino’s Pizza պիցցերիաների ցանցի ղեկավարությունն առաջարկել է բացել մարդկության պատմության մեջ առաջին ռեստորանը Լուսնի վրա: Սակայն այս ամերիկյան ընկերությունն առաջինը չէ, որ իր հեռանկարներում տիեզերական ծրագրեր է ընդգրկել: Domino’s Pizza-ի հիմնական մրցակից  Pizza Hut-ը Միջազգային տիեզերակայան պիցցա է առաքում դեռեւս 2001թ.-ից, ճիշտ է` այն ժամանակ Երկրի սահմաններից դուրս ռեստորան կառուցելու մասին խոսք չկար: Նախնական հաշվարկներով` գալակտիկան գրավելու համար Domino’s Pizza-ն մոտ £13,5 մլրդ կծախսի, որոնցից  £4,5-ը` 70 տոննա քաշ ունեցող բետոնե կառույցի տեղափոխումն է Լուսին: Պիցցա պատրաստելու համար անհրաժեշտ սարքավորումները կտեղափոխվեն 15 հրթիռներով:



«Նախագծի գաղափարը դեռ անցած տարվանից կա, սակայն բացման ժամկետները դեռեւս պատրաստ չենք ասել», - հայտարարել է Domino’s-ի մամլո քարտողարը Ճապոնիայում: Նրա խոսքերով, պիցերիայի պոտենցիալ հաճախորդներն են «Լուսնի քաղաքացիները», որոնք ամենամոտ ապագայում կհայտնվեն արբանյակի վրա: