Ալիկ Սարգսյանի հեղինակությունը ցանկանում են խաթարե՞լ
Այսօր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հերքել է իր հրաժարականի մասին տարածված լուրերը։ Նա ասել է, որ իր հեղինակությունը պարզապես փորձում են խաթարել։ «Սակայն ես կարծում եմ` դրանով չի իմ հեղինությունը խաթարվելու, հրաժարական տալը դեռեւս մարդու հեղինակության մասին չի խոսում»,- նշել է ոստիկանապետը։ Ալիկ Սարգսյանի խոսքերով, այդ ամենի հետեւում ինչ-որ մարդիկ են կանգնած, ովքեր փորձում են ավելորդ տրամադրություն ստեղծել ինչպես իրենց համակարգում, այնպես էլ հասարակության շրջանում:
Նա նշել է, որ իր պաշտոնանակման հարցը պետք է որոշի հանրապետության ղեկավարությունը եւ ոչ թե «ինչ որ մութ ուժեր, որոնք ներքին կարգով դավեր են նյութում»։
Նա նշել է, որ իր պաշտոնանակման հարցը պետք է որոշի հանրապետության ղեկավարությունը եւ ոչ թե «ինչ որ մութ ուժեր, որոնք ներքին կարգով դավեր են նյութում»։
Կարծիքներ