Քաղաքական աշունը մեկնարկում է, վերադասավորումները՝ առջեւում
Հանրության ուշադրության կենտրոնում հայտնված ՀԱԿ-իշխանություն երկխոսության առկախումից հետո բոլորը կանխագուշակում են, թե ինչպիսի քաղաքական աշուն է մեզ սպասվում: Ոմանց բնորոշմամբ՝ այն թեժ է լինելու, ոմանց բնորոշմամբ էլ՝ սովորական, ոչնչով չառանձնացող քաղաքական աշուն, որտեղ ընդամենը հստակեցվելու է առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի պատկերը: Օրինակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կանխատեսում է, որ քաղաքական աշունը լինելու է ակտիվ եւ կայուն:
«Պարզ է, որ կոալիցիոն կուսակցությունները մասնակցելու են, ՀԱԿ-ը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» մասնակցելու են, բայց, կարծում եմ, երկու-երեք ուժեր էլ կձեւավորվեն։ Այդ ամենը ձեւավորվելուց հետո նոր հստակ գնահատականներ հնարավոր կլինի տալ»,- ընտրությունների նախաշեմին քաղաքական վերադասավորման մասին երեկ ասել է Գալուստ Սահակյանը:
Նա անգամ կանխատեսել է, որ ՀԱԿ անդամներից խորհրդարանում կհայտնվեն «մի ութից տասը հոգի»: Ասել կուզի՝ արդեն որոշված են քվոտաները: «Բայց եթե իրենց հարցնեք, կասեն՝ 132 հոգի մեզանից անցնելու են, մենք քսան կուսակցություն ենք ու ցուցակ ենք ունենալու։ Հիմա եթե քսան կուսակցություն են, ակնկալիքը մի հիսուն-վաթսուն է։ Դե եթե հիսուն-վաթսուն պիտի լիներ, էլ միտինգն ի՞նչ են անում, երկխոսությունն ի՞նչ են անում, առանց դրանց 80 կլինեին»,- ասել է Սահակյանը:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ մինչեւ սեպտեմբերի կեսերը որեւէ արագ զարգացումներ դժվար թե լինեն, սակայն «ամսվա վերջ, ես կարծում եմ, եւ ՀԱԿ-ը, եւ կոալիցիոն ուժերը կփորձեն քաղաքական որոշումներ կայացնել, թե ինչ ճանապարհով պատրաստվեն խորհրդարանական ընտրություններին: Կլինեն դրանք երկխոսության ճանապարհով, թե ՀԱԿ-ի ու կոալիցիայի հակադրման միջոցով, պարզ կլինի առաջիկա ամսվա ընթացքում»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա, այս պահին ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչ վերադասավորումներ կարող են լինել: «Դա պայմանավորված է նրանով, թե քաղաքական ուժերն ինչ ձեւով կգնան ընտրությունների՝ երկխոսության մթնոլորտո՞ւմ, թե՞ հակառակը՝ առճակատումների»,- նկատեց Մինասյանը եւ հավելեց, որ, դատելով ՀԱԿ ներկայացուցիչների հնչեցրած հայտարարություններից, երկխոսության շարունակվելու շանսերը բավական բարձր են:
«Ես կարծում եմ, որ այդ մի երիտասարդի (Տիգրան Առաքելյանի մասին է խոսքը) մասով ինչ-որ փոխզիջումային տարբերակ կգտնվի, եւ այս դրվագը քաղաքական իմաստով այդքան էլ լուրջ չի, որ վտանգի տակ դնի երկխոսության ամբողջ ընթացքը: Այլ բան, եթե ՀԱԿ-ում որոշեն, որ ՀԱԿ-ի նպատակներից ու շահերից չի բխում երկխոսության շարունակությունը, եւ այդ դեպքում այդ երիտասարդի պատմությունը կարող է պատրվակ լինել գործընթացից դուրս գալու համար»:
Ընտրությունների նախաշեմին քաղաքական նոր ուժի հայտնվելու հավանականությունը Մինասյանը չբացառեց: «Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ նոր քաղաքական ուժի անվան տակ ինչ-որ մեկը փորձում է երրորդ ուժի դեր խաղալ: Այդպես լինում է ոչ միայն Հայաստանում: Երրորդ ուժի անվան տակ հանդես կգան մեզ ծանոթ, հայտնի քաղաքական գործիչներ, որոնք կփորձեն այս իրավիճակում պարզապես ինչ-որ նոր կերպար ստանալ»,-կարծիք հայտնեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս պահին դժվար է նշել, թե ով կլինի այդ ուժը, քանի որ իրական նախընտրական պայքարը դեռ չի սկսվել:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով էլ անդրկուլիսային խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանի եւ ՀԱԿ-ի միջեւ առաջիկա ընտրությունների մասով կա նախնական պայմանավորվածություն, արդեն հօդս է ցնդել: Իսկ առաջիկա ընտրություններին կոալիցիոն կուսակցությունները կմասնակցեն առանձին-առանձին: «Ոչ մի կուսակցություն, որն իսկապես ինքն իրեն հարգում է, չի կարող համաձայնվել ինքնասպանությանը հավասար քայլի՝ տարրալուծվել կամ դաշինք կազմել: Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին մրցակցությունը կլինի ավելի հետաքրքիր, անբռնազբոս, թեժ քարոզարշավ, եւ այս պարագայում հնարավոր է գոնե տեսականորեն անակնկալներ սպասել: Քաղաքական ռեսուրսների բաժանում փոխպայմանավորվածության հիման վրա, կարծում եմ, տեղի չի ունենա»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա, այս ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե «ով կկարողանա ձեռնոց նետել ՀՀԿ-ին՝ նրա 10-ամյա մենաշնորհին վերջ դնելու նպատակով»: Իսկ թե որ ուժը կլինի դա, Հովհաննիսյանի խոսքով, պարզ կլինի ընտրությունների շեմին: Քաղաքագետի բնորոշմամբ, եթե երկխոսությունը չկայանա, ապա «կկարողանա՞ ՀԱԿ-ը խուսափել այն կորուստներից, որոնք պայմանավորված են հիասթափությամբ, թե ինչու ՀԱԿ-ն իր առջեւ դրեց արտահերթ ընտրությունների հարցը, բայց մասնակցում է հերթական ընտրություններին: Այս դեպքում արդեն հասարակության դժգոհ մասսան իր հույսերը կսկսի կապել ներիշխանական խմորումների հետ: Իսկ ընտրությունների շեմին կուսակցությունները շատ բան են խոստանում մարդկանց: Այս պարագայում հարց է արդեն՝ կկարողանա՞ ՀԱԿ-ը ձեռնոց նետել ՀՀԿ-ին»:

Կարծիքներ