Ազնավուրի հրապարակում կպայքարեն կանանց իրավունքների համար
Վաղը՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 19:30-ին Կանանց իրավունքների կենտրոնը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպում է պար-ներկայացում, որի ընթացքում «Միհր» թատրոնի մասնագետները պարային շարժումներով եւ ժեստերով հանրությանը ներկայացնելու են, որ իրենք դեմ են կանանց նկատմամբ կիրառվող բռնությանը: Թատրոնը շարժման փիլիսոփայական գաղափարը բացահայտելու նպատակ է հետապնդում, միաձուլելով արվեստը եւ փիլիսոփայությունը:
Կարծիքներ