Տաջիկստանը գերազանցեց Ադրբեջանի ռեկորդը

Տաջիկստանը գերազանցեց Ադրբեջանի ռեկորդը
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել աշխարհի ամենաբարձր դրոշակաձողի բացման արարողությունը: 165 մետր բարձրություն ունեցող ձողի կառուցումը սկսվել էր դեռեւս անցյալ տարի եւ ավարտվել է այս տարվա գարնանը: Բացման հանդիսավոր արարողությանը բացի երկրի նախագահից մասնակցել է նաեւ Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական ներկայացուցիչը, որը հաստատել է, որ Դուշանբեի դրոշակաձողը աշխարհում ամենաբարձրն է եւ դրա վկայականն է հանձնել նախագահին:



Դրոշակաձողը տեղադրված է մայրաքաղաքի կենտրոնում` Ազգային պալատի շենքի կողքին, որտեղ երկրի նախագահն ընդունում է արտասահմանյան պատվիրակությունների: Նշենք, որ Դուշանբեի դրոշակաձողի բարձրությունը Ադրբեջանում տեղակայված նախկին ռեկորդակրից բարձր է 3 մետրով: