Հիմա էլ արտասահմանում

Հիմա էլ արտասահմանում
2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ «Յութուբ» կայքում տեղադրված «Ահա թե ինչպես են կրակում 2008թ. մարտի 1-ին» խորագրով հայտնի տեսանյութը, պարզվում է, միջազգային փորձագետների կողմից ուսումնասիրման կարիք ունի, քանի որ, ըստ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, հայաստանյան պայմաններում լիարժեք հնարավոր չէ պատասխանել բոլոր հարցերին, այդ թվում՝ փորձաքննության ընթացքում հնարավոր չի եղել լուծել անձի նույնացման հարցը:



Խոսքն այն տեսանյութի մասին է, որտեղ երեւում է, որ ոստիկանները հորիզոնական կրակոցներ են արձակում ցուցարարների ուղղությամբ:



Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նամակով դիմել է ԱԳՆ՝  տեսանյութի փորձաքննությունն արտերկրում կատարելու համար մասնագետներ առաջարկելու խնդրանքով:



Արտերկրում իրականացվելիք փորձաքննության արդյունքում պետք է կրակող անձի նույնականացման համար պիտանի տեսապատկեր ստանան, ինչի արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե ովքեր են այդ ոստիկանները եւ ինչ զենքերից են կրակել: