Իսրայելը ձերբակալել է «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդներից մեկին

Իսրայելը ձերբակալել է «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդներից մեկին
Իսրայելական բանակը օգոստոսի 31-ի երեկոյան ձերբակալել է «ՀԱՄԱՍ»-ի հիմնադիրներից մեկին՝ Շեյխ Հասան Յուսեֆին, հաղորդում է պաղեստինյան «Մաան» լրատվական գործակալությունը։ Իսրայելի ԶԼՄ-ները դեռ չեն մեկնաբանել նրա ձերբակալումը։



Գործակալության տեղեկությունների համաձայն, Յուսեֆին ձերբակալել են զինվորականները եւ տարել անհայտ ուղղությամբ։ Օգոստոսի 4-ին «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդը Ռամադանի կապակցությամբ վաղաժամ ազատ էր արձակվել բանտարկությունից։ Նա ազատազրկման մեջ էր 2005 թվականից, երբ դատապարտվել էր ահաբեկչության մեղադրանքով։ Այն ժամանակ նրա հետ ազատ էին արձակվել եւս 20 պաղեստինցիներ։ Նրա ազատազրկման ժամկետը պետք է լրանար սեպտեմբերի 20-ին։ Շեյխ Հասան Յուսեֆը Հորդանան գետի արեւմտյան ափում «ՀԱՄԱՍ»-ի ամենահայտնի անդամներից է։ Նա կուսակցությունը ներկայացնում է Պաղեստինի խորհրդարանում։