ՀԱԿ-ը ողջունում է լիբիական ժողովրդի հաղթանակը

ՀԱԿ-ը ողջունում է լիբիական ժողովրդի հաղթանակը
Պատմության ու մասնավորապես նորագույն շրջանի պատմության օրինաչափությամբ ու տրամաբանությամբ տապալվեց աշխարհում գոյություն ունեցող բռնապետություններից եւս մեկը, այս անգամ՝ Լիբիայում։ Լիբիայի ժողովուրդն ստիպված եղավ դա անել համառ ու արյունալի պայքարում, քանզի այստեղ հաստատված բռնապետական ռեժիմը տեւական ժամանակի ընթացքում հնարավորություն էր ստացել երկրի ողջ ռեսուրսները ներդնել սեփական իշխանության ամրապնդման ու հավերժացման համար ու զրկվել քաղաքական ընկալման ու քաղաքական լեզվով խոսելու որեւէ ունակությունից։



Թունիսից ու Եգիպտոսից հետո Լիբիան ստացավ օրինակարգ իշխանություն ունենալու, ժողովրդավարության ներդրման, իրավական պետություն եւ ազատ հասարակություն դառնալու հնարավորություն՝ ի շահ իր յուրաքանչյուր քաղաքացու։ Անքակտելի այդ իրավունքն ունեն աշխարհի բոլոր ժողովուրդները՝ անկախ դրա իրականացման ձեւից։



Հայ ազգային կոնգրեսը ողջունում է լիբիական ժողովրդի՝ իր համար դարակազմիկ այս հաղթանակը եւ պահանջում, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Լիբիայում ձեւավորված նոր իշխանությունը։



Հայ ազգային կոնգրես