Հայաստանը ճանաչել է Լիբիայի անցումային խորհուրդը

Հայաստանը ճանաչել է Լիբիայի անցումային խորհուրդը
Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ օգոստոսի 31-ին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Լիբիայի ապստամբների ձեւավորած Անցումային ազգային խորհուրդը: Այս մասին Երեւանը Տրիպոլիին հաղորդել է Փարիզում գտնվող Լիբիայի դեսպանատան միջոցով: Ակնկալվում է, որ այսօր ՀՀ արտգործնախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:



Հիշեցնենք, որ երեկ Հայ ազգային կոնգրեսը հաղորդագրություն էր տարածել, որով նույնպես պահանջում էր, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Լիբիայում ձեւավորված նոր իշխանությունը։