ԼՂՀ-ն Անկախության օրն է տոնում

ԼՂՀ-ն Անկախության օրն է տոնում
1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային ժողովրդական պատգամավորների խորհուրդները բոլոր մակարդակների պատգամավորների խորհդի հետ համատեղ նստաշրջանի ժամանակ ընդունեցին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը: 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվե տեղի ունեցավ, որի արդյունքում ԼՂՀ բնակչության 99,89%-ը քվեարկեց Ադրբեջանից անկախանալու օգտին: Հաջորդող խորհրդարանական ընտրությունները ձեւավորեցին ԼՂՀ առաջին կառավարությունը, որն իր պարտականություններին անցավ բացարձակ շրջափակման եւ հաջորդող պատերազմի պայմաններում: Այսօր տոնվում է Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակը: Երեկ հանրապետության բոլոր կրթական հաստատություններում «անկախության դասեր» են անցկացվել: Ստեփանակերտում եւ Շուշիում տոնական միջոցառումների ընդարձակ ծրագիր է նախատեսված: