Տաշած քարը գետնին չմնա՞ց

Տաշած քարը գետնին չմնա՞ց
Փետրվար ամսին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատեց Գագիկ Բեգլարյանի կադրերից մեկին՝ մշակույթի վարչության պետ Էլեոնորա Թումանյանին: Վերջինս այստեղ էր եկել Կենտրոն թաղապետարանից, որտեղ կրթության եւ մշակույթի բաժնի պետն էր: Սակայն, ինչպես հայտնի է, տաշած քարը կամ թիկունք ունեցողը մեզանում գետնին չի մնում. տիկին Թումանյանը նշանակվել է Շեւչենկոյի անվան դպրոցի տնօրեն: Սա ավագ դպրոց է եւ ենթարկվում է ոչ թե քաղաքապետարանին, այլ կրթության եւ գիտության նախարարությանը: