Հաճոյախոսությունները լավ չեն լսվել

Հաճոյախոսությունները լավ չեն լսվել
Օրերս «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատանքից հեռացրել են օպերատորներից մեկին: Մեր տեղեկություններով, հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանը նրան հեռացրել է որդիական վիրավորվածության հողի վրա: Ըստ մեր աղբյուրի, վերջերս, երբ Արմեն Աշոտյանն Արտեմ Սարգսյանին մեդալ է շնորհել ու հաճոյախոսություններ շռայլել, օպերատորի մեղքով բարձրախոսը միացված չի եղել, ու նախարարի խոսքը պարզ չի ձայնագրվել, եւ տեսանյութն այդպես եթեր է հեռարձակվել:  Բագրատ Սարգսյանն էլ, զայրացած, որ իր հոր մեծարման արարողությունը կիսատ-պռատ է տեսանկարվել, ազատել է երկարամյա օպերատորին: