Արգամիչը հումոր էր անում

Արգամիչը հումոր էր անում
Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի կալանավորումը ոչ միայն անակնկալի է բերել շատերին, այլեւ, փաստորեն, դարձել է հումորի թեմա: Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դպրոց կատարած այցելության ժամանակ երեխաներից մեկին հարցրել է, թե ինչ է ուզում դառնալ, երեխան պատասխանել է՝ ոստիկան, ինչին ԱԺ նախագահն արձագանքել է՝ «գործ չունես, ոստիկաններին բռնում են»:



Մեր տեղեկություններով՝ այս հումորը բավականին թանկ է նստել Արգամիչի վրա, քանի որ վերեւներում քննարկման թեմա է դարձել: Նրան մեղադրում են, որ պետական պաշտոնյայի մակարդակով ձեռք է առել այդ «լուրջ գործընթացը»:



Երեկ մեր թղթակիցը Աբրահամյանի մամուլի քարտուղարից փորձել է ճշտել, թե ինչ է նկատի ունեցել նա այդ արտահայտությունն անելով, եւ Արգամիչը փոխանցել է, թե՝ «ընդամենը հումոր է արել, առանց որեւէ ենթատեքստի»:



Թերեւս բարձրաստիճան ոստիկանների՝ ճաղերի հետեւում հայտնվելը նա սրտին մոտ է ընդունել այն պատճառով, որ եղբոր որդին էլ  Արարատի մարզի ոստիկանապետն է: