ՀԿ-ներն էլ են պատրաստվում

ՀԿ-ներն էլ են պատրաստվում
Առաջիկա համապետական ընտրություններին մեծ թափով սկսել են նախապատրաստվել ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ հասարակական կազմակերպությունները: Երեւանում եւ Գյումրիում նոր գրասենյակներ է բացել «Կայունություն դաշինք կամավորականների միավորում» ՀԿ-ն, որն աշխուժանում է ընտրությունից ընտրություն:



Նոր գրասենյակների բացումը կապ ունի՞ առաջիկա ընտրությունների հետ, կազմակերպության փոխնախագահ եւ երեւանյան գրասենյակի պատասխանատու Ռոման Հասրաթյանն ասաց, որ սա առօրյա աշխատանքները կազմակերպելու սովորական գործընթաց է:



Իսկ հնարավո՞ր է, որ կուսակցություններից մեկին միանան: Նա պատասխանեց, որ իրենք բազմաթիվ առաջարկներ են ստացել, բայց առայժմ զբաղված են կազմակերպչական աշխատանքներով: