Ավստրալիայում ազատել են 12-ամյա պատանդին

Ավստրալիայում ազատել են 12-ամյա պատանդին
Ավստրալացի ոստիկանները ձերբակալել են տասնմեկ ժամ սեփական 12-ամյա դստերը պատանդ պահող տղամարդուն: Հանցագործը, որի շարժառիթները դեռ չեն հրապարակվում, արդեն սկսել է ցուցմունք տալ: Ոստիկանությունը հուսով է պարզել, թե ինչն է նրան դրդել պատանդ վերցնել հարազատ աղջկան: Տղամարդու հետ երկար խոսում ու համոզում էին հանձնվել, նա ասում էր, որ պայթուցիկ ունի, որը կգործարկի, եթե փորձեն իրեն գրավել: Սակայն, պայթուցիկի փոխարեն նրա մոտ հայտնաբերվեց ընդամենը մուլյաժ: Քանի որ տղամարդու պահվածքը՝ պատանդ վերցնելու պահին չափազանց ոչ ադեկվատ էր, ոստիկանությունը ենթադրում է, որ նա կարող է հոգեպես հիվանդ լինել: