«Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրենը կազատվի աշխատանքից

«Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրենը կազատվի աշխատանքից
Մեր տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերության «Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն Լեւոն Գալստյանը շուտով կազատվի աշխատանքից: Թեեւ նա շատ լավ հարաբերություններ ունի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ, որն այսօր պատրաստվում է նոր եթերաշրջանին նվիրված հերթական ասուլիսը տալ, սակայն խնդիրներ են ծագել այլ պաշտոնատար անձի, թերեւս Հանրայինի տնօրեն Գագիկ Բունիաթյանի հետ, եւ Գալստյանը ստիպված է ազատվել աշխատանքից:



Մեր տեղեկություններով, Ալիկ Հարությունյանը փորձում է խնդիրը կարգավորել, սակայն, ամենայն հավանականությամբ, Գալստյանին այլ աշխատանք կառաջարկվի, հավանաբար ոլորտում խորհրդականի պաշտոն: