Եհովայի վկան չի օգնել մահամերձ որդուն

Եհովայի վկան չի օգնել մահամերձ որդուն
51-ամյա կինը մեղադրվում է ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած 11-ամյա որդուն բժշկական օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու համար, հաղորդում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը: Արդյունքում տղան մահացել է: Երեխայի մայրը, ով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ  է, արգելել է ծանր վնասվածքներով հիվանդանոց հասցված որդուն արյան փոխներարկում անել: Բժիշկները դիմել են դատարան եւ թույլտվություն ստացել երեխային առանց մոր համաձայնության բուժելու, սակայն նրան չի հաջողվել փրկել բաց թողած ժամանակի պատճառով: Կնոջը սպասվում է մինչեւ մեկ տարվա ազատազրկում:



«Եհովայի վկաներ»-ը կրոնական համայնք է, որն ամբողջ աշխարհում ունի մոտ 6 մլն հետեւորդ: Մի շարք երկրներում այն աղանդ է համարվում եւ գործունեությունն արգելված է, ինչպես օրինակ` Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Սաուդյան Արաբիայում, Իրանում, Իրաքում եւ այլուր: