Առաջարկեք ձեր քույրերին

Առաջարկեք ձեր քույրերին
Օրերս մենք այսպիսի ուշագրավ նամակ ենք ստացել, որը որոշեցինք տպագրել որպես վերջին սեքսուալ տեսանյութերի եւ բարոյական թեմաների շարունակություն: «23:15-ի սահմաններում 006oo01 մակնիշի «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայի վարորդը մոտեցավ ինձ, կանգառում կանգնած էի, ոչխար-անասունը սկսեց առաջարկել ինձ քնել իր հետ: Պատկերացնո՞ւմ եք: Սարսափելի զայրացած եմ, խնդրում եմ գրեք այդ մասին, վարորդն ամրակազմ երիտասարդ էր, բարձրանում էր Սեբաստիա փողոցով, ինձ մոտեցել է Սեբաստիա-Լենինգրադյան խաչմերուկի կանգառում:



Որքանով ես եմ տեղյակ՝ դա ԱԺ-ի մեքենաներից է, ու, դատելով համարներից, բարձրաստիճան մարդու որդի կամ վարորդ: Խնդրում եմ անունս չհրապարակել, ես ձեզ վստահում եմ: Ձեզանից շատ շնորհակալ եմ: Եթե հնարավոր է, փոխանցեք նաեւ, որ թող գնան եւ սեռական ակտ առաջարկեն իրենց շեֆերի աղջիկներին կամ մայրերին ու կանանց, կամ իրենց քույրերին: Կներեք, ուղղակի սարսափելի էր, նա ինձ խայտառակեց»: