Քաղցկեղով հիվանդների թիվն աճել է

Քաղցկեղով հիվանդների թիվն աճել է
Բրիտանական բարեգործական հիմնադրամը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց վերջին 10 տարվա ընթացքում քաղցկեղի հիվանդացությունն աշխարհում աճել է 20 տոկոսով: Ամեն տարի աշխարհում ախտորոշվում է 12 միլիոն նոր քաղցկեղով հիվանդ` 4 անգամ ավելի, քան ՁԻԱՀ-ի վարակակիրները, հայտնում են Քաղցկեղի հետազոտման համաշխարհային կենտրոնից:  Մասնագետների կարծիքով` հիվանդության 2,8 մլն դեպքերում քաղցկեղը հնարավոր է կանխել, քանի որ դրա առաջացումը պայմանավորված է վատ սնունդով եւ ֆիզիկական ակտիվության պակասով: Հիմնադրամի ներկայացուցիչները հույս ունեն, որ ոչ ինֆեկցիոն հիվանդություններին նվիրված ՄԱԿ հատուկ գագաթաժողովը, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին, բացառիկ հնարավորություն կընձեռի` կենսակերպի հետ կապված հիվանդությունների աճը կանգնեցնելու: