Աղավաղել է Արտաշես Մամիկոնիչի անաղարտ կերպա՞րը

Աղավաղել է Արտաշես Մամիկոնիչի անաղարտ կերպա՞րը
Անցած շաբաթ օրը մեր թերթում տպագրված Լեւոն Ջավախյանի «Անտակ(տ) դհոլ» պատմվածքը մեծ արձագանք է գտել: Պատմվածքի հերոսը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է: Լայն շրջանակներում եղած քննարկումներում ամենաուշագրավն անկասկած ԱՄԿ փոխնախագահի՝ Սարգիս Մուրադխանյանի «Թուրք-ադրբեջանական գրչակը» վերնագրով հոդվածն է «Հայոց աշխարհ»-ում, որտեղ գրող-հրապարակախոս Լեւոն Ջավախյանը ներկայացվում է որպես թուրք-ադրբեջանական գործակալ, որոնց պատվերով է փորձել աղավաղել Արտաշես Մամիկոնիչի անաղարտ կերպարը: