Ինքնահրկիզվելը չի ստացվել

Ինքնահրկիզվելը չի ստացվել
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքում ձերբակալվել է 66-ամյա Գոհար Չ.-ն, ում պայուսակում անվտանգության աշխատակիցները հեղուկ վառելիքով պոլիէթիլենային շիշ են հայտնաբերել: Կինը խոստովանել է, որ մտադիր է եղել դյուրավառ հեղուկի օգնությամբ ինքնահրկիզում իրականացնել դատախազության շենքում: Ավելի ուշ, ոստիկանության կենտրոնական բաժնում նա հրաժարվել է բացահայտել իր չիրականացած մտադրության դրդապատճառները: Նախաքննությունն ընթացքի մեջ է: