Մտահոգիչ պատկեր. երիտասարդության 28 տոկոսը հնարավորության դեպքում կարտագաղթի Հայաստանից

Ուսումնասիրությանը մասնակցածների 45 տոկոսն այն կարծիքի է, որ երիտասարդությանը համախմբելու ամենամեծ ռեսուրսն ունի Ղարաբաղի խնդիրը: Մոտ 20 տոկոսը կարծում է, որ համախմբող են մարզական միջոցառումները: Սեփական եւ ընդհանրապես ոլորտի խնդիրների լուծման համար հնարավորության դեպքում հարցվածների 38 տոկոսը կդիմեր Գագիկ Ծառուկյանին:
Ամենից շատ իրական աջակցություն ակնկալում են նրանից: Մոտավորապես 10 տոկոսը կդիմեր Ամենայն հայոց կաթողիկոսին: Առաջարկվող անվանացանկում ընդգրկված էին նաեւ Տ. Սարգսյանի, Հ. Աբրահամյանի, Կ. Կարապետյանի, Ա. Բաղդասարյանի, մարզպետների, ընդդիմության առաջնորդների եւ այլ պաշտոնյաների անուններ: Գործող վարչապետին կդիմեր միայն 1 տոկոսը, Երեւանի քաղաքապետին` մոտ 8 տոկոսը: Նախագահ Ս. Սարգսյանի անունը ցանկում միտումնավոր ընդգրկված չէր:
«Ընդհանրապես, ուսումնասիրության արդյունքները վկայում են պետական համակարգի հանդեպ խոր անվստահության մասին: Երիտասարդներից շատերը չեն ուզում աշխատել պետական համակարգում, չեն հավատում բարձրաստիճան պաշտոնյաներին, իրենց խնդիրների լուծումը չեն կապում նրանց հետ»,- ասում է ուսումնասիրության համակարգողներից Ա. Դեղոյանը:
Կարծիքներ