«Չենք լռելու»-ի դեմ Facebook-ում արշավանք է սկսվել

«Չենք լռելու»-ի դեմ Facebook-ում արշավանք է սկսվել

Երեկ և այսօր Facebook սոցիալական ցանցում անորակ մի արշավանք էր ընթանում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության դեմ: Գեղեցկադեմ և այլազգի աղջիկների լուսանկարներով մի քանի էջեր բացած անձը տարբեր խմբերում «Չենք լռելու»-ին վարկաբեկող զանազան մառազմատիկ տեղեկություններ է տարածում: Զավեշտալին այն է, որ, իբր, տարբեր մարդկանց անունից տարածվող տարբեր բովանդակությամբ հաղորդագրությունները որոշակի բառերում միևնույն ուղղագրական սխալներն են պարունակում:



«Չենք լռելու»-ն ըմբռնումով է մոտենում այն փաստին, որ իր ծավալած գործունեությունը հանգիստ չի տալիս որոշ մարդկանց և տեղի ունեցողը որոշ առումով նաև օրինաչափ է համարում: Բայցևայնպես, խորհուրդ ենք տալիս հաջորդ անգամ Facebook-ում ստեր տարածելու համար ընտրել առավել գրագետ կատարողների:



Միաժամանակ, «Չենք լռելու»-ն շնորհակալություն է հայտնում չարամիտներին, քանի որ նրանց ծավալած արշավը ծառայեց նախաձեռնության ֆեյսբուքյան խմբի հանդեպ հետաքրքրության մեծացման գործին` ընդամենը մեկ ժամում ապահովելով 140 անդամակցել ցանկացողների: