Հայաստանում ռուսական գրքի տուն է ուզում բացել

Հայաստանում ռուսական գրքի տուն է ուզում բացել
Դեռեւս չկայացած մեդիամագնատ, Հայաստանի միջազգային երիտասարդական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, ով նաեւ  ինչ-որ երիտասարդական միության նախագահ է, մտադիր է Մոսկվայի, Վորոնեժի եւ Նիժնի Նովգորոդի մարզերում բացել հայկական գրքի 5 տներ: Նիկողոսյանը մտադիր է նաեւ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում Հայաստանում ռուսական գրքի տուն բացել:



Այս օրերին նա Մոսկվայում է եւ զբաղվում է այդ աշխատանքներով: Մասնավորապես ասում են, որ նա «վիզ» է դրել այդ օրերին Հայաստան բերել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: Երիտասարդական միության երեւանյան ներկայացուցչության մամուլի պատասխանատու Արարատ Ստեփանյանը չհերքեց, որ շեֆը Մոսկվայում է: «Այլ բան ասել չեմ կարող, բոլոր նախագծերի մասին առաջիկայում կտրվի մամուլի հաղորդագրություն»,-ասաց նա: