Ստուգել են մանկապարտեզները. արձանագրվել են որոշ թերություններ

Ստուգել են մանկապարտեզները. արձանագրվել են որոշ թերություններ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից Սյունիքի մարզկենտրոնում գործող 13 մանկապարտեզներից 10-ում ստուգումներ են իրականացվել: Արդյունքում արձանագրվել են որոշ թերություններ: Մասնավորապես,  մանկապարտեզների 40-ից ավելի աշխատողներ չունեն համապատասխան մասնագիտական կրթություն, իսկ աշխատակիցների մի մասը թոշակառուներ են: Բարվոք  չեն մի քանի մանկապարտեզների շենքային պայմանները, այսինքն չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի խոսքով, արձանագրված թերությունների մի մասը վերացվել է, եւ մոտ ապագայում բոլոր հարցերը կլուծվեն: