Երեւան տանող ճանապարհները կրկին փակվել են

Երեւան տանող ճանապարհները կրկին փակվել են
Այսօր երեկոյան ՀԱԿ-ի հերթական հանրահավաքն է, ու կրկին փակ են Երեւան տանող ճանապարհները: Մեր լրագրողներից երկուսը, ովքեր վաղ առավոտյան աշխատանքի են եկել Էջմիածնի եւ Արտաշատի ճանապարհներով, նշում են, որ ավտոբուսներն ու երթուղայինները ճանապարհի կեսից ստիպված հետ են դառնում: Երեւան կարողանում են մտնել միայն մեքենաներն ու տաքսիները: