Այսօր Անկախության 20-ամյակն է

Այսօր Անկախության 20-ամյակն է
Այսօր ողջ հայությունը կզմայլվի մեր զինական ուժի ցուցադրումից: Կհպարտանա, որ այսպիսի զենք ու զորք ունենք, որով ոչ մի թշնամի մեզ սարսափելի չէ, եւ մենք իրոք՝ «տարածաշրջանում ամենահզոր բանակն ունենք»: Բայց կլինեն նաեւ մարդիկ, որոնք կմտածեն՝ ինչքա՜ն միջոցներ են անպտուղ ծախսվել այս ամենի վրա, եւ ինչքա՜ն ավելի արդյունավետ կարող էին դրանք ծախսվել՝ ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի: Ինչ սարսափելի է, որ 21-րդ դարում մենք ոչ թե գիտություն ու տնտեսություն ենք զարգացնում, այլ մարդկային կյանքեր խլող տեխնիկա ենք կուտակում: