Մարգար Օհանյանը ցուցմունքներ է տալիս իր վերադասի դեմ

Մարգար Օհանյանը ցուցմունքներ է տալիս իր վերադասի դեմ
Մեր տեղեկություններով, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն արդեն սկսել է ցուցմունքներ տալ իր վերադասի դեմ: Բնականաբար՝ դրանք առաջին հերթին ուղղված են  ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ, որը, Օհանյանի հայտարարությամբ, կամ տեղյակ է եղել կատարվող հանցագործությունների մասին, կամ նրա հրահանգով է կատարվել ամենը: Մ. Օհանյանը որոշել է, որ ինքը չպետք է քավության նոխազ դառնա, եւ որոշել է խոսել: Նրանից առայժմ այդ ցուցմունքները վերցվում են, եւ եթե հարկ լինի՝ կդրվեն շրջանառության մեջ: Այնպես որ ոստիկանական համակարգում խոսում են, որ հաջորդ «զոհը» լինելու է Ալիկ Սերգեյիչը: Մասամբ դա է պատճառը, որ ոստիկանապետը սկսել է ավելի հաճախ երեւալ, ավելի շատ խոսել եւ ավելի ժողովրդավար ներկայանալ: