Լույսերից են խոսում, բայց լամպ չունեն

Լույսերից են խոսում, բայց լամպ չունեն
Երեւանը լույսերի մեջ. այս օրերին պատեհ ու անպատեհ հայտարարում են պաշտոնյա այրերը: Բայց Խանջյան փողոցում, Վերնիսաժից դեպի Վարդան Մամիկոնյանի արձան տանող գետնանցումում լուսավորություն չկա: «Ստիպված եմ անցնել փողոցի մեջտեղով՝ խախտելով կանոնները, հնարավոր է եւ մեքենայի տակ ընկնեմ: Էսքան լույսերից են խոսում, մի երկու լամպ չունե՞ն՝ գցեն էդ անցումում»,- կեսգիշերին մոտ վրդովված ասում էր գետնանցումում խարխափող մի տիկին: