Մեքսիկական թմրաբիզնեսի ողբերգական հետեւանքները

Մեքսիկական թմրաբիզնեսի ողբերգական հետեւանքները
Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, երեսունհինգ անկենդան մարմին է հայտնաբերվել մեքսիկական Վերակրուս քաղաքի կենտրոնում՝ երկու լքված ավտոմեքենաների մեջ: Զոհվածների թվում են 23 տղամարդ եւ 12 կին, մարմինների վրա կտտանքների հետքեր կան:



Ընդամենը երկու րոպե տեւած շտապ մամլո ասուլիսի ժամանակ Վերակրուս նահանգի գլխավոր դատախազ Ռեյնալդո Էսկոբեր Պերեսը հայտարարել է, որ զոհվածները նախկինում դատված են եղել եւ կապ են ունեցել թմրանյութերի անօրինական շրջանառության հետ: Նա չի հստակեցրել սպանված մարդկանց թիվը:



Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհվածները պատկանում էին մեքսիկական El Golfo նարկոկարտելին եւ գազանաբար սպանվել են մեկ այլ՝ հակամարտող Los Zetas նարկոկարտելի անդամների կողմից: