Այրել են 8-ամյա երեխային

Այրել են 8-ամյա երեխային
Ռուսաստանի Նովոսիբկով քաղաքում համադասարանցիներն այրել են 8-ամյա Վլադիսլավ Դուդարեւին: Տղան ստացած այրվածքներից մահացել է հիվանդանոցում: Դժբախտ ելքով միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին: Այդ օրը Վլադիսլավը երկու համադասարանցիների հետ մտել է քաղաքի լքված շենքերից մեկը: Տղաներից մեկի մոտ բենզինով լի տարա է եղել:



Աշակերտի խոսքով՝ ինքը պատահաբար է այրել դասընկերոջը, քանի որ հատակին թափված բենզինի մի մասը լցվել է Վլադիսլավի հագուստին, եւ այն բռնկվել է: Տղաները ոստիկաններին պատմել են, որ իրենք փորձել են ինքնուրույն հանգցնել կրակը, սակայն չի ստացվել, եւ օգնության են կանչել մեծահասակներին: Վլադիսլավին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ օրեր անց նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: