Պայթյուն Ամստերդամում

Պայթյուն Ամստերդամում
Ամստերդամի կենտրոնում գտնվող դատարանի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղական ոստիկանությանը հղումով: Պայթյունի հետեւանքով շենքը վնասվել է, կոտրվել են ապակիներ: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: Պայթյունի պատճառները դեռեւս հայտնի չեն, դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Գործակալության փոխանցմամբ՝ հնարավոր է, դատարանի շենքի մոտ նռնակ է պայթել: Այսօր նախատեսված դատական նիստերը չեն հետաձգվել, դատարանը շարունակում է իր աշխատանքը: