Անկախությունը եւ «Ֆեյսբուքը»

Անկախությունը եւ «Ֆեյսբուքը»
Երեկ Հայաստանը տոնում էր իր անկախության 20-ամյակը: «Ֆեյսբուք» սոցիալական կայքը նույնպես ողողված էր տարատեսակ շնորհավորանքներով: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ձեզ:



ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ



Երազ իմ երկիր Հայաստան, ուզում եմ զարթնել մի օր ու տեսնել, որ Նոր Հայաստան ես՝ Նոր կեցվածք ունեցող քաղաքացիներով, կատարյալ անկախությամբ, ուզում եմ հպարտանալ քո նոր նախագահով, ուզում եմ քայլել փողոցներովդ ու գրեթե չհանդիպել մուրացկաններին, քայլել ու տեսնել կյանքից գոհ ու դիմացինին շատ բան ասող ժպիտներով լի քաղաքացիներիդ, ուզում եմ ընդունես աշխարհասփյուռ զավակներիդ, կանչես գիրկդ ու աչքիդ տակ մեծացնես: Իմ Նոր Հայաստան, իմ ժողովրդի սպասված ծնունդ, գալիս եմ քեզ ընդառաջ: Ծնունդդ շնորհավոր:



ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻ



Ապրել եւ մեռնել հանուն Հայաստանի Հանրապետության: Շնորհավորում եմ բոլորիս եւ առաջին հերթին իմ ազատամարտիկ ավագ եղբայրներին, որոնք իրենց ապրած կյանքով եւ անցած ճանապարհով են իմաստավորել այս կարգախոսը, նաեւ այսօր են սատարում ժողովրդական պայքարը:



ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Շնորհավոր, Հայաստան ջան, ծլես-ծաղկես, մեծ տերություն դառնաս:))



ԱՍՏՂ ՇԱՀԻՆՅԱՆ



Հայաստանս… ուխ, էսօր քո ու մեր տոնն ա… իմ հասակակից ու իմ 20-ամյա գիժ «ընկեր»… սենց մենք իրար նման ենք… դու էլ 20 տարեկան ես ու հլը քեզնից ոչ մի բան չես ներկայացնում… քեզ կարող ենք մաղթել կանաչ ճանապարհ, ու գլուխդ կախ հանգիստ ապրիր… Չնայած որ դու սենց սեւ ու սպիտակ ես ու մենակ տոն օրերին ես ներկվում, էլի գոհ ենք, որ գոնե սենց կաս: Սիրում եմ քեզ, ախչի:))) Էսօր կիջնեմ՝ տեսնեմ ոնց ես քեզ պահում էս փարթիին, որ ծնունդիդ օրվա առթիվ կազմակերպվեց… նայի, հա՜, խայտառակ չանես, դու դեռ 20 տարեկան ես:)))



ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ



Ազա՛տ, անկա՛խ Հայաստա՛ն: Բոլորիս տոնը շնորհավոր:



ԶԱՎԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ



«Ֆեյսբուքի» բանակային կորպուսի անձնակազմին ՈՂՋՈ՛ւՅՆ:



Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթի՛վ:



ԷԴԳԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ



Ժողովուրդ ջան, գիտեմ, որ շատերիդ են հոգնեցրել ու զզվացրել անկախության հետ որեւէ աղերս չունեցող իշխանությունների կազմակերպած արշավի տարրերը` հիմարագույն կարգախոսներ, շարմահայրենասիրական երգեր ու կլիպներ, ռուսական դրոշ ու զորքեր, թրքական արտադրության շապիկներ, անիմաստ մեդալներ, ճառեր ու չգիտեմ ինչ զռթուզիբիլ: ԲԱՅՑ. խնդրում եմ, էդ ամեն ինչն էսօր մոռացեք, միասին իրոք տոնենք: Սա իրոք մեծ ու լուսավոր տոն ա: Շնորհավորում եմ բոլորիս:



ՄԱՐՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Կարեւորն այն է, որ անկախութիւնը դուրս գայ հռչակագրի էջերից, իրականութիւն դառնայ վերջապէս, ոչ թէ մեզ կերակրենք քաղցր կամ խրոխտ բառերով: Հարկաւոր չեն կեղծ բառեր: Անկախութիւնն այսօր նման է այն 20ամեայ պատանուն, որին պարզապէս ծննդեան պահին կոչել են Անկախութիւն անուամբ, բայց թոյլ չեն տալիս հասունանայ: Այնուամենայնիւ, տօնենք, երջանիկ զգանք նրա ծննդեան օրուայ առիթով, որպէսզի ուժ եւ զօրութիւն ներարկենք:



ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆ



Անկախությունդ անպակաս, ով հայ ժողովուրդ...



ՓԱՌԱՆՁԵՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



Ախխխխխխ, ոնց եմ խոնարհվում բոլոր զինվորների առաջջջջջջջ` զոհված թե ոչ, բոլորի առաջջջջջջջջ՝ հատ-հատ:



ԼԻԱՆԱ ԴՈՅԴՈՅԱՆ



Ոնց եմ հիշում այս օրը.... ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՏՈՆԴ, աշխարհի իմ ամենասիրած ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ:



ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի:



Հրանտ Մաթեւոսյան



ՇՈՒՇԱՆ ՇԱՏԻԿՅԱՆ



Լավ ա, չէ՞, որ մեր նոր սերունդը ոչինչ չի արել անկախություն ձեռք բերելու համար, չի կռվել, արյուն չի թափել ու մի գլուխ բողոքում ա էս օրվանից...



Ասածս ի՞նչ ա. հարամ մի արեք էս ազիզ օրը, դուք ոչինչ չեք արել էս անկախությունը ձեռք բերելու համար, ավելին՝ ձեզանից շատերը դեռ չոչ էին անում էդ ժամանակ:



ԷԴԳԱՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ



Պապաս ասում է, որ ես ու ախպերս ենք քվեատուփը գցել մեր ԱՅՈ-ն..., ուռաաաաաաաաա: Շնորհավոր տոնդ, իմ ազատ  ու անկախ Հայաստաննն...



ՍԱՄ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ



Իրականում Անկախությունն այս ԱԶԱՏ քաղաքացիների տոնն է: Իսկ մնացածները, ովքեր պարզապես կովի պես հրճվում են «պառադով», ընդամենը սպառողի տրամաբանություն ունեցող դիտորդ են՝ նրանց համար անկախությունը «պառադ է»:



ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Հայաստանի անկախ ու ազատ քաղաքացինե՛ր, Ձեր տոնը ՇՆՈՐՀԱՎՈՐ.......



ԱԼԲԵՐՏ ՈՒՆՈՒՍՅԱՆ



Բոլորիս շնորհավորում եմ մեր անկախության քսաներորդ տարեդարձի կապակցությամբ: Բոլորիս անամպ երկինք եմ մաղթում: Առաջ Հայաստան: Մենք հզոր ենք, երբ միահամուռ կանգնած ենք մեր երկրի կողքին, երբ ծածանվող եռագույնի փայլը տեսնելիս փախչում է մեր թշնամին... ՇՆՈՐՀԱՎՈՐՈւՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈւՄ ԵՄ ԱԶԳԻՍ… ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ, ՀՊԱՐՏ ԵՄ ԻՄ ԵՐԿՐՈՎ: ՇՆՈՐՀԱՎՈՐ:



ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ



Կեցցեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեե անկախ Հայաստանս…



ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ



Դե, շնորհավոր... բայց տարվա մեջ գոնե այս մեկ օրը հիշենք, թե ումից ենք անկախացել ու ինչի համար…



ՀԱՍՄԻԿ ՍՄԲԱՏՅԱՆ



Ու անցնում են զրահամեքենաները հերթով, կարգով, շարքով մեր պատշգամբի տակով…… ու ես երջանիկ եմ, որ նրանք խաղաղ զորահանդեսի են պատրաստվում……



ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ



Լարել մեր ողջ ուժերը, ներդնել մեր բոլոր ջանքերը՝ ընթանալով վստահ, առանց կասկածելու այն իրողությանը, որ ի վերջո հասնելու ենք իրական անկախությանը...  ոչ մի բիրտ ուժ չի կարողանալու կանգնեցնել մեզ՝ այս երազանքի ի կատար ածման գործում... փառք ու պատիվ անկախության գաղափարն իրականում ըմբռնող ու դրա համար պայքարած եւ պայքարող անխտիր բոլոր քաղաքացիներին:



ԱՐՄԵՆ ԿՈԼՈՅԱՆ



Ժողովուրդ ջան, բոլորիս տոնը շնորհավոր, էդ մեր ջահելն ընդամենը 20 տարեկան է, մեր ուզածով չի մեծացել, շատ անգամ մեզ չի լսել, համը հանել ա, բայց դե մեր միակն ա, մենք բոլորս նրան սիրում ենք, մատաղ լինեմ նրան։ Էսօր բոլորիս տոնն է, շնորհավոր։



ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



ՇՆՈՐՀԱՎՈՐ… Մնացյալը յուրաքանչյուրը կլրացնի յուրովի…



ՏԻԳՐԱՆ ԱԲԱՋՅԱՆ



Ազա՛տ, անկա՛խ Հայաստա՛ն: Բոլորիս տոնը շնորհավոր:



ԻՇԽԱՆ ԳՈՐԳԻՍՅԱՆ



Շնորհավոոոոոոոոոր բոլորիդ տոնը, հայեր… Մեր ազգին իսկական անկախություն  ու հարատեւում դարերոոոոոոոոոոոոոով……



ԱՍՏՂԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Ախ, իմ հայրենիք



Դու հազարաԱխ, իմ հայրենիք



Դու հազարամյա իմ ազգանունը,



Ես այնպես ապրել կարողանայի,



Որ ինձ ազգանուն բաշխելուդ համար



Դու երբեւիցե անհարմար չզգաս:



Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է



Ախ, երանի թե ես այնպես մեռնեմ,



Որ դու ինձ սգաս:



ԶԱՌԱ ԲԱԹՈՅԱՆ



Ո՞վ ա տեսել մարդ հայի համար ամենակարեւոր օրը դիմավորի Թուրքիայում… Շնորհավոր անկախության տոնդ, աշխարհի ամենալավ քաղաքացիներին արժանի իմ երկիր…



ԱՐՏՈՒՐ ԽՈՋԱԲԱՂՅԱՆ



Հանդարտ եւ յստակ, մենք բոլորս միասին կերտում ենք ՀԶՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ա՛յն ՀԱՅԱՍՏԱՆԸ, որը պատգամել են մեզ մեր պապերը, ա՛յն ՍՈւՐԲ Հայրենիքը, որի համար նահատակուել են միլիոնավոր մեր եղբայրներն ու քոյրերը:



ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ



Շնորհավո՛ր տոնդ, տՏսց-անկա՛խ Հայաստան։



ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ



Հայաստանը ես եմ ))))))))))))) Շնորհավոր: Երկրորդ քսանամյակը մեկնարկվում ա, ու ես դեռ հավատում եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու: