Տոնդ շնորհավոր, Հայաստան

Տոնդ շնորհավոր, Հայաստան
Սեպտեմբերի 21-ին Երեւանի փողոցներից անկախության հոտ էր գալիս, երթուղին մեկն էր, մարդկանց նպատակը՝ մեկտեղ լինել Անկախության տոնին մասնակից: Կարծես մի քանի ժամով մարդիկ իրենց դարդերն ու հոգսերը դրել էին մի կողմ ու, ձեռք-ձեռքի տված, երեխաներին ուսներին առած, իրենց իմացած հայրենասիրական երգերը կիսատ-պռատ երգելով, քայլում էին Հանրապետության հրապարակ՝ տանկեր տեսնելու, ավտոմատ տեսնելու, զինվոր տեսնելու, բայց նախեւառաջ 20-ամյա Հայաստանի ուժն ու հզորությունը տեսնելու, հիանալու, նաեւ օդում եռագույններ ծածանելու, հետո, իրար հետեւից սլացող զրահատեխնիկայից զարմացած, հուզախառն գոռալու՝ Հայաստան... բռավո... Երեւան դարձած իմ Էրեբունի...